Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Սպիտակ տան նոր պարահանդեսների դահլիճն անվանել իր անունով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABC news-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը։
Պարահանդեսների նոր դահլիճի կառուցումն արժեցել է 300 մլն դոլար։
79-ամյա Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնն առաջին անգամ զբաղեցրել է 2017-2021 թվականներին, նախագահության երկրորդ ժամկետը սկսվել է 2025 թվականի հունվարից։





























