Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում մասնակցում են ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժություններին։
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Սարոսի ծոցում՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային և օդուժի, առափնյա պահպանության և տարբեր երկրների դիտորդների մասնակցությամբ:
Նշվում է, թե զորավարժության նպատակն է բարձրացնել ստորաբաժանումների և հրամանատարությունների գիտելիքներն ու հմտությունները պատերազմի պլանավորման, կատարման և գնահատման ոլորտում, ինչպես նաև զարգացնել Թուրքիայի ռազմածովային ուժերի և բարեկամ և դաշնակից երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցությունն ու համատեղ գործողությունների կարողությունները:

























































































