Armenian text to speach

Պարտության հետ այդպես էլ չհամակերպված Մխոն մեր բոլորի ուսուցիչն էր․ Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ցավակցություն է հայտնել ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդու՝ Մխիթար Մարգարյանի մահվան դեպքով․

«Պատերազմից այդպես էլ ետ չեկած, պարտության հետ այդպես էլ չհամակերպված ընկեր Մխոն:

Միշտ զինվորականին մոտ հագուստով (պատերազմից հինգ պակասի հանդերձանք), աշխարհաքաղաքական վերլուծություններ, հումորներ ու գրականությունից մեջբերումներ անող Մխոն նաև մեր բոլորի ուսուցիչ Մխոն էր:

Իմ առաջին երիտասարդական բանակման պատասխանատու ընկեր Մխոն էր, ով գիշերը տագնապով արթնացած երիտասարդներին ասում էր, որ բանակավայրի վրա հարձակում է եղել ու հարձակվողները բանակավայրի դիմացի անտառածածկ սարում են, ուրեմն վազքով առաջ նրանց գտնելու: Մեզ դժվարություններին դիմանալ սովորեցնող ընկեր Մխոն էր, ճիշտ «նշան բռնել» սովորեցնող ընկեր Մխոն էր:

Վստահ չեմ, որ այս ամենի, մեզ տված գիտելիքների, մեզ Դաշնակցությանը սիրել սվորեցնելու համար իրեն բավականաչափ շնորհակալություն ասել ենք…

Շնորհակալություն ամեն ինչի համար ընկեր Մխո, լույսերի մեջ լինես»:




Լրահոս