Armenian text to speach

ՈւՂԻՂ․ Հովհաննավանքում ոստիկանները ուժեղ հսկողություն են իրականացնում. Փաշինյանը պատարագի է գնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Գյուտ Խաչի տոնին Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվելու բոլոր եկեղեցիներում։
Ինչպես նախօրոք հայտնել էր կարգալույծ Տեր Արամ քահանա Ասատրյանը, որը այսուհետ Ստեփան Ասատրյան է, Սուրբ Հովհաննավանքում պատրաստվում է պատարագ մատուցել։ Ստեփան Ասատրյանը չի ընդունում կաթողիկոսի որոշումը և չի պատրաստվում հանձնել Սուրբ Հովհաննավանքի բանալիները։
Կարգալույծ քահանային ամբողջովին իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը և նշել, որ ինքը մասնակցելու է Պատարագին։

Նշենք, որ Արագածոտն թեմի 22 հոգևորականներին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, այդ թվում Սուրբ Հովհաննավանք հոգևոր ծառայության կարգված Տեր Մանուկը և Տեր Սարգիսը։
Արագածոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, նշել, որ ամեն կիրակի գործող եկեղեցիներում մշտապես մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, ուստի կիրակի օրով հոգևորականները չեն կարող ներկայանալ Քննչական կոմիտե։

ArmLur.am-ն այս պահին գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Հովհաննավանքում։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։

Նանիկ Աղասյան, Էմմա Միքայելյան, Հովսեփ Հոսվեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս