Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օհանավանից տարհանում են քաղաքացիների մեքենաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սուրբ Հովհաննավանքում մատուցվելիք պատարագի համար Օհանավան գյուղից տարհանում են քաղաքացիների մեքենաները։ Պատարագը կմատուցի կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը՝ Տեր Արամըին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանին ամբողջովին իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Արագածոտն թեմի 22 հոգևորականներին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, այդ թվում Սուրբ Հովհաննավանք հոգևոր ծառայության կարգված Տեր Մանուկը և Տեր Սարգիսը։
Արագածոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, նշել, որ ամեն կիրակի գործող եկեղեցիներում մշտապես մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, ուստի կիրակի օրով հոգևորականները չեն կարող ներկայանալ Քննչական կոմիտե։

ArmLur.am-ն այս պահին գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Հովհաննավանքում։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։

Նանիկ Աղասյան, Էմմա Միքայելյան, Հովսեփ Հոսվեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս