ArmLur.am-ը զրուցեց Հովհաննավանք այցելած քաղաքացիների հետ։ Վերջիններս իրենց աջակցությունը հայտնեցին կարգալույծ Ստեփան Ասատրյանին՝ Տեր Արամին, որը կմատուցի պատարագը;
Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանին ամբողջովին իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Արագածոտն թեմի 22 հոգևորականներին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, այդ թվում Սուրբ Հովհաննավանք հոգևոր ծառայության կարգված Տեր Մանուկը և Տեր Սարգիսը։
Արագածոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, նշել, որ ամեն կիրակի գործող եկեղեցիներում մշտապես մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, ուստի կիրակի օրով հոգևորականները չեն կարող ներկայանալ Քննչական կոմիտե։
ArmLur.am-ն այս պահին գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Հովհաննավանքում։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։
Նանիկ Աղասյան, Էմմա Միքայելյան, Հովսեփ Հոսվեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































