Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուզում եք փորձե՞լ, թե Քոչարյանը չգիտի, ես գիտե՞մ»․ Նարեկ Գրիգորյանն աղոթեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ն այս պահին Հովհաննավանքում լուսաբանում է իրավիճակը։ Պատարագի մասնակցելու է եկել նաև ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը, ով հայտնի է որպես «ձկնգող»։

Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանին ամբողջովին իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Արագածոտն թեմի 22 հոգևորականներին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, այդ թվում Սուրբ Հովհաննավանք հոգևոր ծառայության կարգված Տեր Մանուկը և Տեր Սարգիսը։
Արագածոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, նշել, որ ամեն կիրակի գործող եկեղեցիներում մշտապես մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, ուստի կիրակի օրով հոգևորականները չեն կարող ներկայանալ Քննչական կոմիտե։

ArmLur.am-ն այս պահին գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Հովհաննավանքում։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։

Նանիկ Աղասյան, Էմմա Միքայելյան, Հովսեփ Հոսվեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս