
Եթե Մոսկվայի «Սպարտակի» ղեկավարությունը որոշի երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Անդրեյ Դիկանի հետ, մյուս դարպասապահ` 30-ամյա Արտյոմ Դիբրովը կլքի թիմը. գրում է «Իտառ-Տասս»-ը:
36-ամյա Դիկանի հետ «Սպարտակի» պայմանագիրն ավարտվում է այս տարվա հունիսին: Ընթացիկ մրցաշրջանում Ռեբրովը մասնակցել է 5 խաղի, իսկ Դիկանը` 4:
«Դեռ վաղ է խոսել «Սպարտակի» յուրաքանչյուր խաղացողի ապագայի մասին, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում և ով կղեկավարի ակումբը: Սակայն, եթե Դիկանի հետ երկարաձգվի պայմանագիրը, ապա Ռեբրովը կնայի այլ ակումբների առաջարկները և ամենայն հավանականությամբ կլքի թիմը: Նրա մոտ այն տարիքն է, որ պետք է խաղա, այլ ոչ թե նստի պահեստայինների նստարանին», – հայտնում է լրատվամիջոցի աղբյուրը: