Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նիկոլը սաղիդ էլ իրա տեղնա դնելու». ագրեսիվ քաղաքացին լրագրողների հետ վիճում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սուրբ Հովհաննավանքում այս պահին Ստեփան Ասատրյանի՝ կարգալույծ քահանա Տեր Արամի մատուցմամբ պատարագ է, որի մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, պատգամավորներ։ Զրուցեցինք քաղաքացիներից մեկի հետ, ով Տավուշի մարզից է այցելել։ «Նիկոլը սաղիդ էլ իրա տեղնա դնելու»,- ասաց քաղաքացին։

Նշենք, որ Հովհաննավանք այցելած քաղաքացիներները եկել են տարբեր քաղաքներից։

Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանին ամբողջովին իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Արագածոտն թեմի 22 հոգևորականներին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, այդ թվում Սուրբ Հովհաննավանք հոգևոր ծառայության կարգված Տեր Մանուկը և Տեր Սարգիսը։
Արագածոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, նշել, որ ամեն կիրակի գործող եկեղեցիներում մշտապես մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, ուստի կիրակի օրով հոգևորականները չեն կարող ներկայանալ Քննչական կոմիտե։

ArmLur.am-ն այս պահին գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Հովհաննավանքում։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։

Նանիկ Աղասյան, Էմմա Միքայելյան, Հովսեփ Հոսվեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս