Սուրբ Հովհաննավանքում այս պահին Ստեփան Ասատրյանի՝ կարգալույծ քահանա Տեր Արամի մատուցմամբ պատարագ է, որի մասնակցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կենտրոն համայնքի ՔՊ կազմը, նախարարներ, պատգամավորներ։ ArmLur.am-ը վանքի բակում զրուցում է քաղաքացիների հետ՝ պարզելու նրանց կարծիքը կարգալույծ հռչակված քահանայի ձեռամբ մատուցվող պատարագի վերաբերյալ։
Նշենք, որ Հովհաննավանք այցելած քաղաքացիներները եկել են տարբեր քաղաքներից։
Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանին ամբողջովին իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Արագածոտն թեմի 22 հոգևորականներին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, այդ թվում Սուրբ Հովհաննավանք հոգևոր ծառայության կարգված Տեր Մանուկը և Տեր Սարգիսը։
Արագածոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, նշել, որ ամեն կիրակի գործող եկեղեցիներում մշտապես մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, ուստի կիրակի օրով հոգևորականները չեն կարող ներկայանալ Քննչական կոմիտե։
ArmLur.am-ն այս պահին գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Հովհաննավանքում։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։
Նանիկ Աղասյան, Էմմա Միքայելյան, Հովսեփ Հոսվեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















































































