Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը եկեղեցում ծնկաչոք աղոթք արեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մատուցված պատարագին ծնկաչոք աղոթք էր անում։ Պատարագին մասնակցում էին նաև Կենտրոն համայնքի ՔՊ կազմը, նախարարներ, պատգամավորներ, ինչպես նաև տարբեր բնակավայրերից ժամանած քաղաքացիներ։

Նշենք, որ պատարագը սկսվեց ժամը 11։00-ին՝ Նիկոլ Փաշինյանի ժամանումից անմիջապես հետո։ Փաշինյանին ինչպես վանքի բակում, այնպես էլ վանքի ներսում դիմավորեցին ծափողջյուններով։

Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանին ամբողջովին իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Արագածոտն թեմի 22 հոգևորականներին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, այդ թվում Սուրբ Հովհաննավանք հոգևոր ծառայության կարգված Տեր Մանուկը և Տեր Սարգիսը։
Արագածոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, նշել, որ ամեն կիրակի գործող եկեղեցիներում մշտապես մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, ուստի կիրակի օրով հոգևորականները չեն կարող ներկայանալ Քննչական կոմիտե։

ArmLur.am-ն այս պահին գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Հովհաննավանքում։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։

Նանիկ Աղասյան, Էմմա Միքայելյան, Հովսեփ Հոսվեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս