Հովհաննավանքում ավարտվեց կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի՝ Տեր Արամի մատուցած պատարագը, որի մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կենտրոն համայնքի ՔՊ կազմը, նախարարներ, պատգամավորներ, ինչպես նաև տարբեր բնակավայրերից ժամանած քաղաքացիներ։
ArmLur.am-ի թղթակիցը փորձեց զրուցել Ստեփան Ասատրյանի՝ կարգալույծ Տեր Արամի հետ։ Վերջինս օրհնություն տալուց հետո հեռացավ։
Նշենք, որ պատարագը սկսվեց ժամը 11։00-ին՝ Նիկոլ Փաշինյանի ժամանումից անմիջապես հետո։ Փաշինյանին ինչպես վանքի բակում, այնպես էլ վանքի ներսում դիմավորեցին ծափողջյուններով։
Հիշեցնենք, որ Ստեփան Ասատրյանին ամբողջովին իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Արագածոտն թեմի 22 հոգևորականներին այսօր հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության, այդ թվում Սուրբ Հովհաննավանք հոգևոր ծառայության կարգված Տեր Մանուկը և Տեր Սարգիսը։
Արագածոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ, նշել, որ ամեն կիրակի գործող եկեղեցիներում մշտապես մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ, ուստի կիրակի օրով հոգևորականները չեն կարող ներկայանալ Քննչական կոմիտե։
ArmLur.am-ն այս պահին գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի Սուրբ Հովհաննավանքում։ Հետևեք մեզ՝ զարգացող իրադարձություններին տեղեկանալու համար։
Նանիկ Աղասյան, Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































