Ռուսաստանը, անկասկած, ճանաչում է Ուկրաինայի անկախությունը, սակայն Ռուսաստանի Դաշնության մաս կազմած տարածաշրջանների բնակիչները ենթարկվել են Կիևի կողմից ցնցող խտրականության, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Անկասկած, մենք ճանաչում ենք Ուկրաինայի անկախությունը։ Բայց մենք երբեք չէինք պատկերացնի, որ ձեր նշած տարածքներում (Ռուսաստանի Դաշնության մաս կազմած տարածաշրջաններ – խմբ.) ապրող մարդիկ, որոնք այժմ ամրագրված են մեր սահմանադրությամբ, կհամարվեն «երկրորդ կարգի»», – ասել է նա։
ՌԴ ԱԳ նախարարը ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևորը տարածքները չեն, այլ այդ հողերում ապրող մարդիկ։





























