Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26 տարին․ 1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։
2003 թվականին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց14 տարվա ազատազրկման:
Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են դրել ԱԺ-ի բակում տեղադրված՝ Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշարձանին։
Մանրամասները՝ տեսանյութում․




























