Այսօր խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում կսկսվեն 2026 թվականի բյուջետային լսումները։
Նիկոլ Փաշինյանը իր ելույթում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ նշելով․
«Ադրբեջանի հայտարարությունը, ըստ որի՝ վերացվում են դեպի ՀՀ տարանցման սահմանափակումները, պատմական իրադարձություն է։ Կարևոր է, որ Հայաստանը ևս կատարի համապատասխան քայլեր։
Այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ՝ Մարգարա–Եղեգնաձոր–Սիսիան–Գորիս երթուղով։ Այս պահին սա միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել»։
Մանրամասները՝ տեսանյութում






























