Այսօր խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում կսկսվեն 2026 թվականի բյուջետային լսումները։
«Մենք այսօր ունենք հանրապետությունում կառուցված բարեգործական տրամաբանությամբ մանկապարտեզներ, հիմնականում մեծ մասը, ցավոք սրտի, մի ռեպորտաժի կյանք ունեն, որովհետև հավաքվեցինք, նկարվեցինք, մարդիկ 100 հազար դրամի բարեգործություն են անում, բայց 4 միլիոն դոլարի գովազդ անում իրենց։
Այսինքն՝ 100 հազար դոլար ծախսում են մի փոքր ծրագրի վրա, հետո 4 միլիոն դոլար՝ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի վրա։ Սա մեր հանրային ընկալման խնդիրների մասին է։ Ես, օրինակ, որտեղ տեսնում եմ բարեգործություն, արդեն ալերգիա ունեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․





























