Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայանիստից դեպի Հովտաշատ տանող ճանապարհահատվածում ավազով բարձված «KamAZ» մակնիշի բեռնատարը կամրջի կիսափլուզման պատճառով կողաշրջվել է։
ArmLur.am-ը դեպքի վայրում է։ Shamshyan.com-ի նախնական տեղեկություններով՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ համապատասխան հրամանատարների գլխավորությամբ։
Վարորդը՝ Արմավիրի մարզի բնակիչ 59-ամյա Գևորգ Բ-ն, հայտնել է, որ վնասվածքներ չի ստացել։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Մանրամասները՝ տեսանյութում․






























