Armenian text to speach

Դրա բացասական ազդեցությունը շարունակվում է մինչև այսօր․ Թանդիլյանը՝ հոկտեմբերին 27-ի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը գրել է.

«1999թ. հոկտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։

Ցավոք, դրա բացասական ազդեցությունը շարունակվում է մինչև այսօր, երբ զարգացման մեծ պոտենցիալ ունեցող երկրի փոխարեն՝ ժառանգեցինք խորացող մարտահրավերներ ու անհասկանալի ապագա։

Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը մինչև այժմ բացահայտված չէ՝ ի հեճուկս գործող և նախկին իշխանությունների «հետևողական քայլերի»։

Չբացահայտել այս ողբերգությունը նշանակում է հաշտվել պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության հետ, չբացահայտել նշանակում է սերունդներին ժառանգել շարունակական անարդարության և կիսատության մթնոլորտ։

Հավերժ խոնարհում՝ ոճրագործության զոհերի հիշատակին»։




Լրահոս