Հակոբ Ինջիղուլյանին երրորդ երկիր տեղափոխելու գործընթացն ուժի մեջ է. Pastinfo.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերեվարված զինվոր Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամներն ապրիլի 18-ին ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակին են փոխանցել իրենց որդուն ուղղված նամակ, սակայն նամակի փոխանցմանը հաջորդել են հանգստյան օրերը, ուստիեւ՝ Հակոբի ծնողները տեղեկություն չունեն՝ նամակը փոխանցվե՞լ է, թե՝ ոչ:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբի մայրը՝ Գայանե Ինջիղուլյանը:

Գերեվարված զինվորի մայրը նաև նշեց, որ որդուց ստացված վերջին նամակը եղել է մարտի 12-ին և, ինչպես միշտ, նույն բովանդակությամբ. «Ես լավ եմ, մի անհագստացեք, մի քիչ սպասեք…»:

Ինչ վերաբերում է Հակոբ Ինջիղուլյանի` երրորդ երկիր տեղափոխվելու ցանկությանը, ապա մայրը նշեց, որ դա իր որդու ցանկությունը չէ, և իրենց էլ չեն հարցրել, իսկ ԿԽՄԿ-ն գերեվարված զինվորի հարազատներին վստահեցրել է, որ երրորդ երկիր տեղափոխվելու գործընթացն ուժի մեջ է և միայն մնում է սպասել, թե այդ երկիրը, երբ կընդունի նրան:

Հոդվածը՝ pastinfo.am




Լրահոս