Հայ հասարակական-քաղաքական, կուսակցական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը նույնպես ԱԺ բակում է՝ մասնակցելու հոկտեմբերի 27-ի ոգեկոչման արարողությանը։
Հիշեցնենք, որ այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցը․ 1999 թվականին Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին։ Վիրավորվեցին նաև ևս ութ հոգի։
2003 թվականին դատարանը Հունանյանին և նրա հանցախմբի հինգ անդամների դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ հանցախմբի ևս մեկ անդամ — 14 տարվա ազատազրկման։
Սոնա Գրիգորյան, Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































