Նրանք դեբիլ են, եթե նման բան են ասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին ԱԻՄ-ը կազմակերպում է բողոքի ակցիա` ընդդեմ Մաքսային միության Հայաստանի անդամակցությանը: Հավաքը տեղի է ունենալու Հանրապետության հրապարակում, որովհետև, ինչպես տեղեկացնում է ԱԻՄ առաջնորդը  ֆեյsբուքյան իր էջում, Րաֆֆի Հովհաննիսյանն ամբողջ օրով վերցրել է Ազատության հրապարակը։

Armlur.am-ը հետաքրքրվեց` հնարավոր է ԱԻՄ-ը մասնակցի նաև ապրիլի 28-ին կայանալիք հանրահավաքին: ԱԻՄ առաջնորդն ասաց, որ ինքը չգիտի`ովքեր են կազմակերպել այդ հանրահավաքը, չի ճանաչում «Արարում» նախաձեռնությանը, բացի այդ` պետք է հակառակ հարցադրումն անել` արդյոք «Արարում» նախաձեռնության անդամները կմասնակցեն իր կազմակերպած հանրահավաքին: 

-Պարո՛ն Հայրիկյան, Ձեր նախաձեռնությամբ՝ նախկինում ևս կազմակերպվել են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Հայաստանի` Մաքսային միության անդամակցության, սակայն ինչպես պարբերաբար հայտարարում են որոշ քաղաքական գործիչներ, Հայաստանում հակառուսական տրամարդություններ չեն առաջանում և չեն առաջանա:

-Դե՛, իրենք դեբիլ են, եթե Մաքսային միության անդամակցության դեմ կազմակերպած բողոքի ակցիաները բացատրում են հակառուսական տրամադրությունների առաջացմամբ:

-Հանրահավաքի մարդաշատության  հույսեր ունե՞ք:

-Ինչի՞ս է պետք: Թող ես լինեմ ու ձեզ ցույց տամ, որ Հայրիկյանն այն Հայրիկյանն է, ինչպիսին էր 50 տարի առաջ:  Շարքային քաղաքացիներին մենք զանգվածային կերպով չենք տեղեկացրել հանրահավաքի մասին:Միայն մերոնց եմ տեղեկացրել ու քաղաքապետարանին:

-Ի՞նչ սպասելիքներ ունեք հանրահավաքից: Հերթական անգամ իրազեկելու եք մեր քաղաքացիներին Հայաստանի` Մաքսային միության անդամակցության վտանգների մասի՞ն:

-Ե՛վ դա, և՛ այն, որ իրենք մենակ չեն իրենց ազնիվ զգացումներում:

-Իսկ ՌԴ-ի կողմից վավերացված միգրացիոն նոր օրենքի մասին խոսելո՞ւ եք:

-Ինչ-որ պետություն իր համար օրենք է ընդունել:

-Վտանգ չե՞ք տեսնում  Հայաստանի համար այդ օրենքի ընդունմամբ:

-Վտանգը միշտ գալիս է մեզնից, ոչ թե ուրիշների քայլերից:

Սոնա Դավթյան




Լրահոս