Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջերս բավական լուրջ խոսակցություն է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջեւ: Իսկ պատճառն ԱԺ նախորդ քառօրյայի ժամանակ խորհրդարանի դահլիճում Արմեն Մովսիսյանի՝ համակարգչով «շարիկ գլորելն» է եղել, ինչն էլ ֆիքսել էին լրագրողների տեսախցիկները: Ըստ որոշ տեղեկությունների՝ զրույցը եղել է բավական կոշտ, արդյունքում Մովսիսյանը խոստացել է, որ նման բան այլեւս չի կրկնվի: Կառավարության լրատվական ծառայությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի այս տեղեկությունը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ