Մակրոնը երազում է Ուկրաինայում ռազմական միջամտության մասին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։
Գործակալության տվյալներով՝ Ֆրանսիայի գլխավոր շտաբը պատրաստվում է մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած ռազմական կոնտինգենտ (հավաքակազմ) տեղակայել Ուկրաինա՝ Կիևին օգնելու համար։
Հիշեցնենք՝ Ուկրաինան շարունակում է պատերազմել ՌԴ-ի հետ։
Ռուս-ուկրաինական շարունակվող բախումը կանգնեցնելու համար, կարծես թե, շահագրգռված է ամերիկյան կողմը։ ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը մի քանի անգամ հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի կանգնեցնել պատերազմը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան առաջնորդը նշեց, որ խաղաղությունը կհաստատվի եռակողմ՝ Պուտին-Թրամփ-Զելենսկի, հանդիպման ձևաչափով։ Սպիտակ տանը Թրամփ-Զելենսկի հանդիպմանը ներկա էր նաև եվրոպական կողմը, որի ժամանակ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդեց, որ եռակողմ հանդիպման փոխարեն պետք է քառակողմ հանդիպում լինի, որին պարտադիր պետք է մասնակցի եվրոպական կողմը։
Նանիկ Աղասյան






























