Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քննչական կոմիտեում նախապատրաստվում են․ ի՞նչ է սպասվում Վեհափառին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին կրկին հարցաքնելը կոնկրետ նպատակ ունի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն նախապատրաստվում է նոր հիմքերով կաթողիկոսին հրավիրել հարցաքննության։ Փաստ է մեկ բան՝ դեռ կանչը չի ուղարկվել։

Հայտնել էինք, որ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին են հրավիրել հարցաքննության երկրորդ անգամ։ Երկրորդ հարցաքննությունը տևել է մոտ 2 ժամ։

Հայտնել էինք նաև, որ քննչական կոմիտեն նոր գործընթաց է սկսելու Գարեգին Բ-ի շուրջ։ Հոկտեմբերի 17-ին համացանցում հայտնվել էր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերյան խոսակցության ձայնագրությունը։ Ձայնագրության բովանդակությունը վերաբերում է այն հանգամանքին, թե իբր Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են։

Այս ձայնագրությունն այս պահին քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս