Ալեքսանդր Կոչուբաեւի կինն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է՝ ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է արհեստական շնչառության պայմաններում, սակայն ՀՀ գլխավոր դատախազությունից դեռեւս ոչ մի արձագանք չկա։
Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Քիչ առաջ հայտնել էնք, որ Էրիկ Ալեքսանյանը դիմել է Գլխավոր դատախասզին, խնդրանքով՝ վերանայել իր պաշտպանյալ Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված կալանքը, նամակում նշելով, որ Կոչուբաեւի կնոջ առողջական վիճակը վատթարացել է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Բագրատ Գալստանյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստից հետո իրավապահները բերման էին ենթարկել մեղադրյալներից մեկի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին:





























