ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ այս պահին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում փակ հանդիպման է մասնակցում «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության հետ։
Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ քննարկման թեման ՊՆ-ի վերջերս առաջարկած նախագիծն է, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով և սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից։ Քննարկմանը մասնակցում են Անդրանիկ Քոչարյանը և Հայկ Սարգսյանը։
ArmLur.am-ի լրագրողի հարցին, թե ինչ «մեղքերի թողություն» էր անում Սուրեն Պապիկյանը Հովհաննավանքում, նախարարից պատասխան չստացանք։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























