Հոկտեմբերի 25-ին՝ շաբաթ օրը, պարզ դարձավ, որ որոշում է կայացվել նոր քրեական հետապնդում հարուցելու մասին։ Դրանից ավելի քան մեկ ամիս առաջ՝ դեռևս 2025 թվականի սեպտեմբերի 16-ին և 23-ին, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարանի բակում հնչեցրած մտքերի համար՝ Հայաստանի այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ իր արտահայտությունների հիման վրա, դրանք որակվել են որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով)։
Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն Վարդան Ղուկասյանին ներկայացրել է դատարանի բակում լրագրողների հետ հարցազրույցը և հստակեցրել, թե ինչ միտք է նա հնչեցրել։
Եվ հենց այս արտահայտության համար էլ նրան մեղադրանք է առաջադրվել։
Մանրամասները՝ տեսանյութում․
Քնար Մանուկյան






























