Armenian text to speach

Քաղաքացին ահազանգում է. մայրության նպաստը դեռ չի ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am լրատվականին Լոռու մարզի Սվերդլովի բնակիչն ահազանգում է այն մասին, որ ծննդաբերության համար իրեն պետք է հատկացնեն նպաստ՝ 174 հազար 600 դրամի չափով, սակայն առ այս պահ փոխանցում չի կատարվել։

«Մեկ ամսից երեխաս ծնվելու է։ Սեպտեմբերի 23-ից օնլայն լրացրել եմ հայտը, բայց պատասխան չունեմ, մինչդեռ 10-15 օրվա ընթացքում ես պիտի այդ նպաստը ստանայի, որ երեխայի համար անհրաժեշտ պարագաները գնեմ։ Մի 37 հազար դրամ են տալիս հաշմանդամության համար, դրանով էլ ի՞նչ գնեմ»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին։

Նա նաև նշեց, որ մի քանի անգամ դիմել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից նրան պատասխանել են, որ հոկտեմբերի 15-ին փոխանցումը կանեն, սակայն նշված ժամանակից 10 և ավելի օր է անցել, բայց նպաստը չի ստացել։

ArmLur.am լրատվականը դիմեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանին, որը մեզ տեղեկացրեց․ «Քաղաքացու հետ խոսել ենք, բազայով կնայենք ու պատասխան կտանք։ Կապի մեջ ենք նրա հետ»։

Հ․Գ․ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պաշտոնական պատասխան ստանալուն պես՝ կհրապարակենք։

Նանիկ Աղասյան




Լրահոս