ArmLur.am-ին Արմավիրի մարզի Շենիկ համայնքի բնակիչը կրկին ահազանգում է, որ «Շենիկ» ջրաօգտագործման ընկերությունը խոշոր գումարներ է ներկայացրել իր ջրաօգտագործման հաշվին։
Քաղաքացին հատկապես դժգոհություն է հայտնում ընկերության փոխտնօրեն Արտակ Պետրոսյանից, ով, ըստ ահազանգող բնակչի, փորձել է հարցը նույնիսկ փողոցային կանոներով լուծել։ «Մի քանի անգամ վիճաբանություն ենք ունեցել», – հայտնում է Շենիկ համայնքի բնակիչը։
Մեզ ահազանգած քաղաքացին նաև նշում է, որ իրենց համայնքում նման խնդրի մեջ այլ մարդիկ ևս են հայտնվել, սակայն ստիպված համաձայնվել են ընդունել և մարել «Շենիկ» ջրաօգտագործման ընկերության կողմից ներկայացրած պարտքերը։
Քաղաքացին հայտնում է, որ Դատարանում ապացույց ունենալու համար ձայնագրել է իր և ընկերության աշխատակիցների զրույցը, և ձայնագրությունները ներկայացված են Դատարանում։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























