Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը, որի ընթացքում վերջինիս տրամադրվել է թարգմանիչ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Նախագահող դատավորը նշել է, որ նախորդ դատական նիստում Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանից հրաժարվելու մասին՝ հղում անելով դատավարության ընթացքի վերաբերյալ նրա դժգոհությանը։
Դատարանի որոշման համաձայն՝ Վարդանյանի միջնորդությունը՝ իր պաշտպան Աբրահամ Բերմանից հրաժարվելու մասին, ընդունվել է, և Ադրբեջանի փաստաբանների միություն է ներկայացվել պաշտպան նշանակելու խնդրանք։
Դատավորը նշել է, որ Վարդանյանի նոր պաշտպանը Փաստաբանների միության անդամ Էմիլ Բաբիշովն է:





























