Armenian text to speach

Վրաստանի իշխանությունները Սահմանադրական դատարանում կպահանջեն արգելել Սաակաշվիլու կուսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Վրացական երազանք – Ժողովրդավարական ​​Վրաստան» կառավարող կուսակցությունը խորհրդարանական ընթացակարգերն ավարտելուց հետո հայց կներկայացնի Սահմանադրական դատարան՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցությունը և ևս երկու միավորումներ արգելելու մասին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ճեպազրույցում Պապուաշվիլին հայտնել է, որ Սահմանադրական դատարան ներկայացված հայցում ներառված են երեք ընդդիմադիր կուսակցություններ՝ Սաակաշվիլու հիմնած «Միացյալ ազգային շարժումը», «Հանուն փոփոխությունների կոալիցիան» և բանկիր Մամուկա Խազարաձեի «Ուժեղ Վրաստան – Լելո» կուսակցությունը։

Ինչպես պարզաբանել է Պապուաշվիլին, կառավարող կուսակցությունը չի պահանջի արգելել առանձին ընդդիմադիր քաղաքական գործիչների գործունեությունը։

Վրաստանի խորհրդարանում փետրվարից օգոստոս աշխատել է  Սաակաշվիլու կառավարման շրջանում՝ 2003-2012 թթ. կատարված հանցագործությունների, ինչպես նաև հետագա տարիներին արդեն նախկին պաշտոնյաների մասնակցությամբ առանձին միջադեպերի հետաքննության ժամանակավոր հանձնաժողովը: Նիստերում հանձնաժողովի անդամները լսել են այդ տարիների իրադարձությունների վկաների՝ քաղաքական գործիչների, զինծառայողների, շարքային քաղաքացիների ցուցմունքները:

Գլխավոր թեմաների թվում, որոնք հետաքննել է հանձնաժողովը, եղել են 2008 թվականի օգոստոսի ռազմական հակամարտությունը, գործարարների նկատմամբ ճնշման դեպքերը, դաժան վերաբերմունքը բանտարկյալների նկատմամբ: Որոշ կուսակցությունների արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան ներկայացված հայցը, ինչպես հայտարարել է կառավարող կուսակցությունը, հիմնված կլինի հանձնաժողովի եզրակացությունների վրա:

Վրաստանի խորհրդարանը նաև ավելի վաղ ընդունել է օրենք, որը ցմահ արգելում է այն անձանց քաղաքական գործունեությունը, որոնց կուսակցությունները դատարանի կողմից ճանաչվել են անօրինական:

 




Լրահոս