Armenian text to speach

Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը որոշել է հրաժարվել մանդատից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» խմբակցության անդամ, այս պահին կալանքի տակ գտնվող Գևորգ Ղուկասյանը, հրաժարվել է ավագանու անդամի մանդատից։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԿԸՀ-ից տեղեկացրին, որ 31-րդ ընտրատարածքային հանձնաժողովը ստացել է Ղուկասյանի դիմումը։

ՏԻՄ օրենքի համաձայն՝ ավագանու անդամը դիմումը ներկայացնում է համայնքապետին, իսկ համայնքապետը մանդատը վայր դնելու արձանագրությունը՝ ընտրատարածքային հանձնաժողովին։ Վերջինս դիմումը քննելու և մանդատը ցուցակով հաջորդին փոխանցելու համար ունի 7 օր ժամկետ։

Նշենք, որ եթե ավագանու առնվազն 17 անդամ չմասնակցի նոյեմբերին նախատեսված նիստին, քվորում չի ապահովվի, և նիստը չի կայանա։




Լրահոս