Armenian text to speach

Ի՞ՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրավիճակը շարունակում է լարված մնալ ռուս-ուկրաինական ճակատում։

 

Երեկ՝ հոկտեմբերի 27 ի վաղ առավոտյան, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Նովոնիկոլաեւկայի ազատագրման մասին։ Քաղաքն ազատագրվեց «Վոստոկ» խմբի հատուկ նշանակության ջոկատների կողմից։

«ՏԱՍՍ» լրատվամիջոցից տեղեկանում ենք, որ Զապորոժիեի մարզի Նովոնիկոլաեւկա քաղաքի ազատագրման ժամանակ «Վոստոկ» խմբավորման զինվորները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի մինչեւ մեկ վաշտ եւ «մաքրել» մինչեւ 350 կառույց։ Բացի դրանից, ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 8 մարտական զրահատեխնիկա եւ 10 բեռնատար։

Երեկ՝ առավոտյան, Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը Բելգորոդի մարզի երկնքում խոցել են նաեւ  ուկրաինական վեց անօդաչու թռչող սարք։

Ուկրաինան էլ իր հերթին հոկտեմբերի 27-ի առավոտյան անօդաչու թռչող սարքեր է կիրառել Բրյանսկի մարզի Պոգարսկի շրջանի Պոգար գյուղի հատվածում, որի հետեւանքով վիրավորվել են  երկու քաղաքացիական անձինք։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Զապորոժիեի մարզի Պրիվոլնոյե քաղաքի ազատագրման մասին: Յանչուր գետի արեւմտյան ափին գտնվող գյուղը Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ է անցել 5-րդ բանակի՝ «Վոստոկ» 60-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի գրոհային ավիացիայի վստահ եւ վճռական գործողություններից հետո: ««Վոստոկ» խմբի ռուս զինծառայողները աստիճանաբար ավարտում են Յանչուր գետի աջ ափը ուկրաինական ուժերից «մաքրելու» գործընթացը՝ ազատագրելով Զապորոժիեի մարզի Պրիվոլնոյե քաղաքը», – ՌԴ զինված ուժերի վերջին գործողությունների վերաբերյալ գրել էր «ՏԱՍՍ»-ը։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 




Լրահոս