ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արաիկ Եսայանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արաիկ Եսայանին 2025 թվականի հոկտեմբերի 29-ից նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Արաիկ Եսայանը հոկտեմբերի 28-ից ազատվել է ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եսայանն այդ պաշտոնում նշանակվել է հունիսի 12-ին























