Այսօր Հակակոռուպցիոն դատարանում սկսվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերագրվող դիզվառելիքի վերաբացված գործով դատական նիստը
Մենք այդ առիթով հայտարարություն ենք տարածել, որ դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մի անձի կամքից: Ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել Դավիթի կողմից հանցավոր գործողության հետ, իր գործով դատական նիստից առաջ ասել է 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը
«Բացի դրանից, այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել, բնականաբար այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի այդ պատժամիջոցի վրա»,- նշել է նա:
Նշենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































