Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետը հոկտեմբերի 29-ին կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։
Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

























































































