Այս պահին Ազգային Ժողովի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն Հայաստանում քաղաքական բանտարկյալների և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցների։ Բողոքի ակցիայի նախաձեռնությունը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թևինն է։
Հիշեցնենք․ երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը Հայաստանում վայրէջք կատարելուն պես՝ կալանավորվեց։
Դատարանը օրերս Դավիթ Համբարձումյանին մեղավոր ճանաչեց 2018 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար՝ դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման:
Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել է Մասիսի քաղաքապետը։
Ավելի վաղ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում էր մեկ այլ գործով, որի համար նա ձերբակալվել էր, սակայն Դատարանը նրան ազատ էր արձակել՝ գտնելով, որ ձերբակալումը ոչ իրավաչափ է, միևնույն ժամանակ՝ չկան բավարար չափով ապացույցներ, որ նա կատարել է այդ արարքը։
Դատարանի վճիռը հրապարակելու ժամանակ Դավիթ Համբարձումյանը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, սակայն չխուսափեց վերադառնալ Հայաստան։
Հիշեցնենք․ այս տարի ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար վարչապետի թեկնածու առաջադրվեց հենց Դավիթ Համբարձումյանը։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































