Գազայի հատվածում Իսրայելի կողմից երկուշաբթի օրը հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, ավելի քան 250 մարդ վիրավորվել է, չորեքշաբթի օրը հայտնել է տեղի առողջապահության նախարարությունը։
«Երեկ երեկոյան իրավիճակի սրացումից ի վեր Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 104 մահացած մարդ, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին, ինչպես նաև 253 վիրավոր, որոնցից 78-ը՝ երեխա, իսկ 84-ը՝ կին», – ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել էր հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին։





























