Armenian text to speach

Բելգիան զգուշացնում է, եթե ՆԱՏՕ-ն հարձակման ենթարկվի, Մոսկվան «քարտեզից կջնջվի»․ Ռուսաստանն արձագանքել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է՝ եթե Պուտինն հարձակվի ՆԱՏՕ-ի մայրաքաղաքների վրա (օրինակ՝ Բրյուսելի), Մոսկվան «քարտեզից կջնջվի»։

Ռուսաստանի դեսպանությունը Բելգիայում նրա խոսքերը անվանել է «սադրիչ» և «անպատասխանատու»։ Ֆրանկենն ասել է, որ չի կարծում՝ Պուտինը կհամարձակվի ուղիղ հարվածի, սակայն նախազգուշացրել է հիբրիդային սպառնալիքներից՝ օրինակ՝ «կանաչ մարդկանց» ներթափանցումից Էստոնիայում։

Վերջին շրջանում Ռուսաստանը մի քանի անգամ խախտել է ՆԱՏՕ-ի անդամների օդային տարածքները, ինչն ավելացրել է դաշինքի պաշտպանությունը։




Լրահոս