Armenian text to speach

ԱԺ նախագահը հանդիպել է միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ օտարերկրյա փորձագետների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը եւ «Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոնը» (CIDOB) կազմակերպել են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների եւ փորձագետների այց Հայաստան: Այդ այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին հանդիպել է ծրագրի մասնակիցներին:

Հարցուպատասխանի ձեւաչափով տեղի ունեցած քննարկումների ժամանակ ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է խորհրդարանական դիվանագիտությանը, ՀՀ ներքին քաղաքականությանը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վերաբերող մի շարք հարցերի:




Լրահոս