Armenian text to speach

Իրանի նախագահը շնորհավորել է Թուրքիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թուրքիայի ազգային տոնի առթիվ շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և թուրք ժողովրդին։

Փեզեշքիանը նշել է, որ ներկայումս Իրանի և Թուրքիայի հարաբերությունների ամրապնդումն առանձնապես կարևոր է։ Նա ընդգծել է, որ համագործակցության ընդլայնումը կնպաստի երկու երկրների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի կայունությանը, անվտանգությանը և զարգացմանը։

Բացի այդ Իրանի նախագահն իր շնորհավորական ուղերձում թուրքերին ու իրանցիներին անվանել է «բարեկամ և եղբայրական ժողովուրդներ»։

«Ես հույս ունեմ, որ Իրանի և Թուրքիայի միջև առկա սերտ համագործակցության ներքո, մշտական խորհրդակցությունների և համատեղ ջանքերի շնորհիվ քաղաքական, մշակութային և միջազգային ոլորտներում եղած հարաբերությունները կընդլայնվեն և կխորանան»:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայում նշվում է Հանրապետության հիմնադրման 102-րդ տարին:




Լրահոս