Ներքին գործերի նախարարության լրատվականից ArmLur.am-ին հայտնեցին, որ վաղ առավոտից կրկին նույն ինտենսիվությամբ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավված են փրկարարական մեծաթիվ ուժեր, ոստիկաններ, կամավորական խմբեր։
Հիշեցնենք` ոստիկանությունը հոկտեմբերի 27-ին` ժամը 18։00-ի սահմաններում, հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
ArmLur.am-ի հետ զրույցում երեկ փրկարաները հայտնեցին, որ հստակ որևէ վարկած չկա, քննվում և դիտարկվում են բոլոր հնարավոր վարկածները։
Նշենք նաև, որ երեկ հարցաքննվել են 3-ամյա փոքրիկի ընտանիքի անդամները՝ ծնողները, եղբայրները և քույրը։ Երեխայի հարազատների խոսքով՝ նրանց հետ աշխատում են հոգեբաններ, քանի որ երեխաներն ունեն խոսքի հետ կապված խնդիրներ։
Էմմա Միքայելյան




























