Armenian text to speach

Ճապոնիայի վարչապետը և Թրամփը քննարկել են Ուկրաինայում խաղաղության հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գագաթնաժողովի ժամանակ քննարկել են Ուկրաինայում խաղաղության հարցը, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։

Թրամփը և Տակաիչին հանդիպել են երեքշաբթի օրը։ Գագաթնաժողովից հետո Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ քննարկվել են «Մերձավոր Արևելքը և Ուկրաինան»։

«Ճապոնիա- ԱՄՆ գագաթնաժողովում երկու առաջնորդներն էլ համաձայնության եկան երկու երկրների միջև համագործակցության շուրջ՝ Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնելու համար։ Ես կխուսափեմ հետագա մեկնաբանություններից՝ այս հարցի դիվանագիտական ​​բնույթի պատճառով», – ասել Կիհարան։




Լրահոս