Նախագահ Դոնալդ Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումը որակել է «մեծ հաջողություն»՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ը կկրճատի Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը 20 տոկոսից մինչև 10 տոկոս՝ ընդհանուր ցուցանիշը նվազեցնելով 57-ից մինչև 47 տոկոս։
Չինաստանը, իր հերթին, համաձայնել է վերսկսել ամերիկյան սոյայի ներկրումը և թույլ տալ հազվագյուտ հողային մետաղների արտահանումը։ Թրամփը նշել է, որ քննարկվել են նաև տեխնոլոգիական արտահանման հարցեր, ներառյալ՝ Nvidia-ի հնարավոր բանակցությունները չինական պաշտոնյաների հետ։
Նա հանդիպումը գնահատել է «10-բալանոց սանդղակով՝ 12 միավորով» և հայտնել, որ Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր կարող է ստորագրվել «շատ շուտով»։ Սի Ծինփինը հայտարարել է, որ երկու երկրները կաշխատեն ավարտին հասցնել պայմանավորվածությունները՝ ապահովելու «հոգեկան հանգստություն» և խուսափելու փոխադարձ հակազդեցության «արատավոր շրջանից»։





























