Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեր կառավարությունը պատմական որոշում է կայացրել, խոստումը կկատարի». Անահիտ Ավանեսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2026 թվականից Հայաստանում նախատեսվում է սկսել առողջապահության պարտադիր ապահովագրության գործընթացը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին կայացած ասուլիսում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ ծրագրի համար պետական բյուջեում արդեն հաշվարկված ծախսեր կան։ Նախարարի խոսքով՝ համակարգը կներդրվի երեք փուլով՝ կմեկնարկի 2026-ին եւ կավարտվի 2028 թվականին։

Թեև նախարար Ավանեսյանը վստահ եւ հստակ խոսում է ծրագրի գործարկման մասին, սակայն այն այդպես էլ մնում է միայն թղթի վրա։ Նախագիծը դեռ չի քննարկվել ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ էլ ԱԺ համապատասխան հանձնաժողովներում, եւ որեւէ կառույց պաշտոնական կարծիք չի հայտնել դրա վերաբերյալ։

Նմանատիպ փորձ արվել էր նաեւ նախկինում։ 2024 թվականին նախարար Ավանեսյանը հայտարարել էր, որ նույն տարվա հուլիսից պետք է գործարկվեր ապահովագրական փաթեթ՝ պետական պատվերի շահառուների համար։ Սակայն ծրագիրը այդպես էլ չիրականացավ։ Երկու տարի առաջ նախաձեռնված փաստաթուղթը մնաց առանց ընթացքի, իսկ 2024-ի հոկտեմբերին ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը փաստացի հերքեց Ավանեսյանի՝ հունվարին տված խոստումը։

ArmLur․am-ը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից փորձել է հետաքրքրվել, թե արդյոք այս տարի նախագիծը կֆինանսավորվի, թե՝ ոչ։

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս