Armenian text to speach

Հարավային Կորեան հայտարարել է իր առաջին միջուկային սուզանավի ստեղծման ժամկետների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հարավային Կորեային մոտ 10 տարի կպահանջվի իր առաջին միջուկային շարժիչով սուզանավը մշակելու համար, հաղորդում է «Ռենհապ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի շտաբի պետ, ծովակալ Կանգ Դոնգ-գիլի հայտարարությանը։

Գործակալությունը նշում է, որ ծովակալը այս հայտարարությունն արել է հինգշաբթի օրը խորհրդարանական նիստում ունեցած ելույթի ժամանակ։ Կանգ Դոնգ-գիլի խոսքով՝ դեռևս որոշում չի կայացվել «Դոսան Ան Չանգհո» դասի սուզանավի նախագծի շրջանակներում միջուկային շարժիչով սուզանավ մշակելու վերաբերյալ։

«Եթե որոշում կայացվի, այն (սուզանավի ստեղծումը – խմբ.) կտևի մոտավորապես 10 տարի», – մեջբերում է «Ռենհապը» Ռազմածովային շտաբի պետի խոսքերը։




Լրահոս