Armenian text to speach

«Իմ պաշտոնավարման կասեցման վերաբերյալ քննիչի որոշման մասին տեղեկացել եմ լրատվամիջոցներից»․ Բյուրեղավան համայնքի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը գրում է․

«Հարգելի Բյուրեղավանցիներ, գործընկերներ, իմ պաշտոնավարման կասեցման վերաբերյալ քննիչի որոշման մասին տեղեկացել եմ լրատվամիջոցներից։ Այդ մասին որևէ կերպ իրազեկված չեմ եղել, մինչդեռ, նման պայմաններում կարող էր առաջանալ մի վիճակ, որ համայնքի ղեկավարը լիազորությունները կասեցված վիճակում կայացներ համայնքային նշանակության որոշումներ։ Այսպիսով, վարույթն իրականացնող մարմինը անտեսել է ոչ միայն իմ, այլև համայնքի հազարավոր բնակիչների շահերը։

Հարգելի բյուրեղավանցիներ, շուրջ երկու տարի առաջ հարուցված այս քրեական գործի շրջանակներում, ենթադրաբար, հարցաքննվել են հարյուրավոր քաղաքացիներ, որի արդյունքում ինձ առաջադրվել է ակնհայտ անհիմն մեղադրանք, որը ես չեմ ընդունել։

Դատարանը կորոշի, մեղավոր եմ, թե` ոչ։

Մեր համայնքում բոլորը գիտեն` ով ով է` իր ապրածով և արած գործերով։

Մի քանի չկողմնորոշված, անդեմ անձինք ամեն ինչ անում են մեր միասնությունը և քաղաքի անդորրը խանգարելու համար։

Իրենք չեն հաջողելու։ Հետագայում կներկայացնեմ մանրամասներ` կոնկրետ անուններով։

Օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու եմ իմ և մեր համայնքի ընտրողների շահերը։

Աստված մեզ պահապան»։

Ինչպես հայտնել էինք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս): Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։

Համայնքապետի պաշտոնավարումը կասեցվել է։




Լրահոս