Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Տիգրանի եղբայրը վախեցած է»․ 4-րդ օրն է Ծափաթաղում որոնվում է 3-ամյա երեխան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

4-րդ օրն է որոնվում է 3-ամյա Տիգրան Օգանեսովը։ Ինչպես հայտնում է ՆԳՆ-ն՝ որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ 80, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։

Ինչպես նախօրոք էինք հայտնել՝ վերջին անգամ Տիգրանի հետ եղել է նրա 4-ամյա եղբայրը, որը խոսել չի կարողանում, բայց, ինչպես հորաքույրն է հայտնում՝ եղբայրը վախեցած է և երբ նրան հարցնում են՝ ուր է Տիգրանը՝ պարանոցն է ցույց տալիս։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս