Armenian text to speach

Առողջապահության նախարարը տեսնում է մարզային պոլիկլինիկաների բարեփոխման լուրջ խնդիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարզային պոլիկլինիկաները բարեփոխման լուրջ խնդիր ունեն, ենթակառուցվածքների հետ կապված հարցեր կան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Մարզային պոլիկլինիկաների բարեփոխման լուրջ խնդիր ունենք: Բոլոր այն տեղերում, որ պոլիկլինիկաները մարզային բժշկական կենտրոնների մեջ չեն և չեն վերակառուցվել այդ տրամաբանության մեջ, ենթակառուցվածքների շատ լուրջ խնդիրներ ունենք»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարության համար դա առաջնային լուծման հարց է:

Անդրադառնալով մարզային բուժհաստատությունների բուժաշխատողների մասնագիտական կարողությունների ապահովմանը՝ Ավանեսյանն ասաց, որ ավելացրել են բյուջետային միջոցները՝ բժիշկ մասնագետների ժամանակավոր ուղեգրման միջոցով մարզային առողջապահական կազմակերպությունների համալրման ուղղությամբ:

«Անընդհատ պետք է ձևաչափերը ճշգրտել, փոփոխել: Պետք է հասկանալ, թե մասնագետներն ինչի կարիք ունեն մարզային ԲԿ տեղափոխվելու, ինչով կարող ենք ավելի մոտիվացնել»,-նշեց նա:

Նախարարը նաև նկատեց, որ մարզային այն բժշկական հաստատությունների դեպքում, որոնք նոր են վերաբացվել կամ այնտեղ ծառայություններ են համալրվել, տեսնում են շարժ այդ ուղղություններով:

 




Լրահոս