Armenian text to speach

ՏԿԵ նախարարը մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացրել։

Քննարկվել են աշխատանքային 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների վերաբերյալ հարցերը։

Նախարարը հանձնարարել է ակտիվացնել հավաքագրումների գործընթացը՝ տարեվերջին բարձր կատարողականներ ապահովելու նպատակով։

Քննարկվել են նաև համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի, հրատապ աշխատանքների հետ կապված հարցեր։




Լրահոս